Ռոբերտ Աբաջյանի եղբայրը հիվանդանոցի պատի տակ սպասում է, որ անձամբ խոսի զինհաշմանդամ Վահեի հետ. ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքերն ավելորդ են: Կեցցես Ռուբեն Աբաջյան ջան` հպարտ ու ուժեղ եմ, որ դու աշխատում ես մեր թիմում: Եթե կարճ ասենք՝ պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին:
Ժամեր առաջ ավարտվեց մեր զինհաշմանդամ Վահեի սրտի վիրահատությունը։
Վահեին «Մեկ պատուհան» ծրագրի շրջանակներում «գտել էր» Ռուբեն Աբաջյանը՝ Ռոբերտ Աբաջյանի եղբայրը։
Ռուբենի հետևողական աշխատանքի արդյունքում Վահեն ճիշտ ժամանակին հետազոտվեց և արդյունքում պարզ դարձավ, որ ունի հրատապ վիրահատության կարիք։
Հետաքրքիր դրվագ պատմեցին, չնայած վիրահատությունն արդեն ավարտվել է, բայց Ռուբեն Աբաջյանը հիվանդանոցի պատի տակ սպասում է, որ անձամբ խոսի Վահեի հետ և համոզվի, որ Վահեն իրեն լավ է զգում ․․․
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Նորք Մարաշ բուժհաստատության բժիշկներին՝ տնօրեն Միքայել Ադամյանի գլխավորությամբ, մեր Հերոսի կյանքը փրկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...