Համայնքի ղեկավարի տեղակալը ինքնաձիգ է հանձնել ոստիկանության Մարտունու բաժին
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները շարունակում են բնակչության շրջանում կատարել բացատրական աշխատանքներ, որպեսզի քաղաքացիները իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքը ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հունվարի 17-ին, Մարտունու ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հերթական զենքն է ներկայացվել Մարտունու ոստիկանություն:
Ծովինար գյուղի բնակիչ, 49-ամյա Գեղամ Գյուրջոյանը կամավոր հանձնել է 1 հատ 7,62 մմ տրամաչափի AKM տեսակի, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահեստատուփով: Պահեստատուփում եղել է 57 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Գ. Գյուրջոյանը ոստիկաններին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է տան նկուղում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և դրանք պատկանել են արցախյան ազատամարտի մասնակից, 1994 թվականին մահացած եղբորը՝ Մամիկոն Գյուրջոյանին:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով, Գ. Գյուրջոյանը աշխատում է Ծովինար համայնքի ղեկավարի տեղակալ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...