Աշոցքի երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ. ԱԻՆ
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։
Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։
Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ, հայտնում է ԱԻՆ կայքը:
Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։
Այսպիսով՝ հունվարի 18-ին գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ։
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներում։ Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...