Կուտոյանի դին հայտնաբերել է կինը․ նոր մանրամասներ․ Արթուր Մելիքյան
«Մենք հայտնաբերել ենք Կուտոյանի դին։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում մասնագետների մասնակցությամբ։ Դեպքի վայրում զենք է եղել»,- այս մասին քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ Նա նշեց, որ Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։
Նրա խոսքով, երբ իրենք հասել են դեպքի վայր, այնտեղ եղել են Կուտոյանի կինն ու հայրը։
«Հիմա նրանք այպիսի վիճակում են, որ չեն կարողանում խոսել»,-ասաց նա։
ՀՔԾ-ից տեղեկացանք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործերի շրջանակներում չի հարցաքննվել։ Քննչական կոմիտեից էլ Auroranews-ին հայտնեցին, որ ՔԿ-ում ևս նա որեւէ գործի շրջանակներում չի հարցաքննվել, հարցաքննության չի կանչվել:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...