ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 4 հազարից ավել իշխան տեսակի ձկներ են սատկել
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել են։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սատկել են ոչ միայն ավազաններում գտնվող ձկները, այլ նաև գետում եղած ձկները։ արդեն փաստի առաջ են կանգնել։ Մարդիկ փաստի առաջ են կանգնել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ժամը 4-ի կողմերը էկանք, որ հերթական կերը տանք ձկներին և գետին ու բասեիններին չհասած՝ տհաճ հոտ զգացինք, ու մոտենալով արդեն նշված վայր՝ ականատես եղանք ձկների համատարած անկմանը։ Մենք վստահ ենք, որ մեր անփութությունն այստեղ չկա, պարզապես պատասխանատուները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն՝ ջրից վերցնեն նմուշներ և մի քանի սատկած ձուկ էլ տանեն ու կատարեն փորձաքննություն, ինչից հետո, վստահ ենք՝ եթե ցանկություն ունենան, ժամերի ընթացքում կբացահայտեն, թե որտեղից էր այդ նեխած, փռփռոտ սև ջուրը լցվում գետը»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ձկան պահպանմամբ զբաղվողները կրել են մոտ 5-6 մլն դրամի վնաս, քանի որ դրա մեջ մտնում է ձկների՝ առաջին օրվանից պահելու պրոցեսի ծախսը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...