Դպրոցի բակում վեճ է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներով տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են՝ «գանգուղեղային տրավմա հարցականով և ձախ քունքային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխված անձը Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Պարույր Ս-ն է, իսկ «ողնաշարի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա Վրեժ Ս-ն։
Մինչ բժիշկները վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են,որ վիճաբանություն-ծեծռկտուքը տեղի է ունեցել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 93 դպրոցի բակում և նշված անձանց մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վաչե Դ-ն և 18-ամյա Օնիկ Մ-ն։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...