Արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով պահանջել են խոշոր գումար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի երկու բնակչուհի՝ ծնված 1994 և 1999թթ., միասնական դիտավորությամբ խոշոր չափերի գումար շորթելու նկատակով, Երևան քաղաքի 34-ամյա բնակչի հասցեին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, վերջինիցս պարբերաբար շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար: 2020թ. հունվարի 10-ին` հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երևան քաղաքի Թևոսյան փողոցում բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով: 26-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 21-ամյա կնոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...