23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ մշտապես գողացել է մեքենաների կողային հայելիները
Հունվարի 15-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները Շիրակի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ 2019 թ. դեկտեմբերին գողացել է Ավանի Նարեկացի թաղամասում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Ոստիկանությունից հայտնում են, որ ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է կատարած այլ գողություններ եւս: 2019 թ. դեկտեմբերին գողացել է Ավանի Քուչակ թաղամասում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելիները: Նույն ժամանակահատվածում գողացել է Նոր Նորքի 4-րդ զանգվածի «Ծիածան» սուպերմարկետի մոտ կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելիները, Նանսենի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի կողային հայելիները:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...