Փրկարարները սկսել են հրդեհի մարման աշխատանքները
Հունվարի 15-ին, ժամը 07:00-ին Շամախյան թաղամասին հարակից «Արփավուտ» կոչվող հանդամասում սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:08-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում՝ անտառապատ տարածքում, առկա է հրդեհի օջախ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամախյան թաղամասին հարակից «Արփավուտ» կոչվող հանդամասում:
Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 3000 քմ բուսածածկույթ:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել. սահմանվել էր հերթապահություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...