Մեծամոր քաղաքում կրակոցներ են հնչել
Այսօր՝ հունվարի 15-ին, կրակոց է հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է հնչել, որ Մեծամոր քաղաքում գտնվող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միքայելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այդ ժամին Priora մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը դուրս գալիով, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Քերոբյանին պատկանող «Լիդեր» մարզասրահի մուտքի աստիճաններին, որից հետո նրան է մոտեցել այդ ժամանակ մարզասրահից քիչ հեռու գտնվող Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ՌՊՋ դասակի հրամանատարի տեղակալ՝ 47-ամյա Սահակ Ջիլավյանը, դիտողություն արել կրակոցներ արձակած անձին և փորձել է նրան վնասազերծել, սակայն այդ անձը գլխով հարվածել է Ս. Ջիլավյանի դեմքին, ապա Priora մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 7.62 տրամաչափի ատրճանակից կրակված պարկուճ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...