«Հայաստանի Հանրապետություն». Ազգային լուրջ խնդրի առջև կկանգնենք
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
Տարիներ առաջ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի անկման փաստը ներկայացնելով, «ՀՀ»-ն ահազանգեց, որ այդ մակարդակի՝ մետրերով անկումը մոտ ապագայում մեզ ազգային լուրջ խնդրի առջեւ կկանգնեցնի: Հետո մշակվեց Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը: Շեշտեցինք, որ այդ կարգի պլանի ու դրա իրագործման անհրաժեշտություն միայն Արարատյան դաշտը չէ, որ ունի: Ջրավազանային բոլո՛ր տարածքները պետք է ունենան կառավարման պլաններ: Ախուրյանի ջրավազանային տարածքն էլ չանտեսվեց:
Ինչեւէ, ոլորտի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով, այն մեր ուշադրությունից դուրս չենք թողնում՝ պարբերաբար տարբեր խնդիրների անդրադառնալով: Ի՞նչ վիճակ է հիմա, ի՞նչ է արվում. փորձեցինք ճշտել շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարի մամուլի քարտուղարի ժ/պ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Արարատյան ու Ախուրյանի ջրավազանային կառավարման պլաններից զատ ունենք նաեւ Հարավային ջրավազանային կառավարման պլանը, Սեւանի եւ Հրազդանյան ջրավազանային կառավարման պլանները մշակման փուլում են։
Իսկ Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի պլան չունենք, եւ այս պահին դեռ չի էլ մշակվում: Հարավային տարածքը, որ 2985-ից ավելի գետեր եւ 100-ից ավելի փոքր լճեր ունի, խնդիրներից զերծ չէ…»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...