Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոսրովի անտառում տեսախցիկը ֆիքսել է լուսանի

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկներից մեկն այս անգամ լուսան է «որսացել»։  Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջում արգելոցը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես է լուսանը…

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկներից մեկն այս անգամ լուսան է «որսացել»։  Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջում արգելոցը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես է լուսանը շրջում անտառում։

 

Անտառում ձյան առատ շերտի վրայով խշխշացնելով քայլելիս լուսանը մի պահ կանգ է առնում, զննում տարածքն ու շարունակում անշտապ զբոսնել։ Անտառի համատարած ճերմակի մեջ լուսանի գեղեցկությունն ավելի է ընդգծվում։

 

Հիշեցնենք, որ 2019–ի դեկտեմբերին Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկներից մեկը «որսացել էր» կովկասյան ընձառյուծ Նեոյին։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է գիշատիչը որոշ ժամանակ կանգնում տեսախցիկի առաջ, ասես ուզում է, որ իրենով հիանան, հետո միայն հեռանա։
 


 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250