ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համագյուղացու տնից 1․700․000 դրամի ոսկեղեն էր գողացել. մանրամասներ
Հունվարի 7-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարուխան գյուղի տներից մեկից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, պարզել` տուն ինչպես են մտել, որտեղից, ինչ գողացել:
Տանտերերն ընդամենը մի քանի ժամ էին տնից բացակայել, որի ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, ննջասենյակի պահարանից հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս: Քրեական հետախույզները արձանագություններ կազմելուց հետո, գողությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ անցկացրին:
Անհրաժեշտ էր պարզել, թե, ընտանիքի անդամներից բացի, էլ ով կարող էր իմանալ, որ նրանք բացակայելու են տնից: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները և վարկածը, որ հանցամիտը համագյուղացիներից կարող է լինել` շուտով հաստատվեց: Համատեղ միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ գողությունը կատարել է նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ:
Հունվարի 13-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նա ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և խոստովանել կատարածը: Պարզվել է, որ հունվարի 10-ին նա զարդերի մի մասն իրացրել է Երևանի ոսկու շուկաներից մեկում: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 415 վարորդ արդեն կորցրել են բալերը, 4-ը` ավտոմեքենա վարելու իրավունքը
Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանությունը հատուկ տարածք է տեղափոխել 454 ավտոմեքենա, որից 183-ը` Երևանո...
Այսօր «BMW»-ի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում փորձել է փախչել Ճանապարհային ոստիկանությունից. Armlink
Այսօր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել կանոնները խախտած «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...