Թալանել են Սուրբ Հովհաննես եկեղեցին
Երեկ՝ հունվարի 13-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու դրամարկղը կոտրել են, հափշտակել այնտեղ եղած գումարը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հունվարի 12-ի ժամը 17:00-ից մինչև հունվարի 13-ի ժամը 13:3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մայակովսկի գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու աջակողմյան հատվածում գտնվող պատուհանի ճաղավանդակների պտուտակահանները հանելու միջոցով ներս են մտել եկեղեցի և տեխնիկական միջոցով կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած ողջ գումարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...