ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարվաճառում սկսվել է հերթական ապօրինի ՀԷԿ-ի շինարարությունը. Ալեքսանդր Քանանյան
Արցախի Քարվաճառ քաղաքում սկսվել է հերթական ապօրինի ՀԷԿ-ի շինարարությունը, ահազանգում է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որը բնակվում է Քարվաճառում: Նա Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել՝ կցելով տեսանյութեր:
«Ամանորի նախաշեմին Քարվաճառ քաղաքի տարածքում սկսուել է հերթական ապաւրինի ՀԷԿ֊ի շինարարութիւնը։ Ջերմաջուր առողջարանային աւանի եւ Ծարի շրջակայքում բացի արագաւրէն ընթացող «յայտարարուած» շինարարութիւնների կատարուում են այլ՝ խիստ կասկածելի բնոյթի լայնածաւալ հողային աշխատանքներ։ Լուսանկարներն ու տեսագրութիւնները կցուում են։
Արցախում, ինչպէս եւ Հայաստանի այլ հատուածներում «փոքր» ՀԷԿաշինութիւնը վաղուց ի վեր դարձել է համապարփակ համազգայն աղետ։ Արցախում այս աղետի գլխաւոր պատասխանատուներն են հեռացող Բակո Սահակեանը եւ պաշտաւնական Երեւանի անպատասխանատու թողտուութեամբ իշխանութեանը մոլեգնաւրէն ձգտող տեղի գլխաւոր ոլիգարխ Արայիկ Յարութիւնեանը՝ ի դէմս նրանց քաջայայտ քրէական շրջապատի։ Յատկապէս ծայրահեղ ծանր վիճակ է Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում, որտեղ ՀԷԿ֊աշինութեան ներկայ «տեմպերի» հանդուրժման դէպքում երկու տարում խողովակաշարերի մէջ է առնուելու ողջ գետային ցանցը։ Աղաւնոյ, Հոչանց, Լեւ, Տրտու (Թարթար) գետերի աւազանների էական հատուածները լիովին ջրազրկուած են՝ ոժանդակ վտակներով հանդերձ։ Բայց ի հեճուկս ամենայնի՝ ներքին քրէական խուժանի հակապետական գործունէութիւնը կանխուելու է ամէն առ այդ պատշաճ գնով»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգ. «Sms». Տուգանք. Ի՞նչ է կատարվում, երբ վարելիս զբաղվում ես հեռախոսով
2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը Հայաստանում հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։ Վթարների...
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնից ակտիվիստները գալիս են հիվանդանոց, որտեղ գտնվում է Մանվել Գրիգորյանը
Էջմիածնից փոքր խմբով որոշեցինք գնալ Նաիրի Բ/Կ, որպեսզի համոզվենք, որ Մանվել Գրիգորյանն իսկապես գտնվում է վատ վիճակում։&n...