Ապօրինի ձկնորսություն, անտառահատումներ. ստուգումների արդյունքները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 56 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 25.550.516 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 29 դեպքով նշանակվել է 2.570.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ստուգումները՝ թվերով.
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 29 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 25.372.830 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 770.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (17 հաճարենի, 1 թեղի, 38 բոխի, 10 թխկի, 19 լորենի, 196 կաղնի, 9 հացենի, 3 ղաժի, 2 բալենի) հաշվարկվել է 22.336.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հաճարենի, 2 նոճի) հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (0,85 խմ վառելափայտ, 1,5 խմ թափուկ վառելափայտ, 15,7 խմ կողահատ տախտակ)՝ 1.716.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 270.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 7 դեպքով (7 բարդի, 1 ցցաչոր բարդի, 5 թեղի, 1 ցցաչոր փշատենի, 2 ցցաչոր կաղնի, 1 կաղնի, 6 սոճենի, 1 ցցաչոր սոճենի) հաշվարկվել է 526.250 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4,33 խմ փայտանյութ)՝ 155.880 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 131.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել` 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թեղի, 1 գիհի վիրգինյան) հաշվարկվել է 330.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 բոխի, 1 կաղնի) հաշվարկվել է 78.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արմավիր` նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 38.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 4 դեպք։
Գեղարքունիք՝ ապօրինի ձկնորսության 4 դեպքով ( 55 հատ 20,6 կգ սիգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 103.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք։
Գեղարքունիք՝ ռելիեֆի խախտման 1 դեպքով հաշվարկվել է 69.778 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ամփոփվել է 4 ստուգում, նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կոտայք՝ «Անի Աճեմյան Ռեսորթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Երևան՝ նախկինում «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում «Շինվեկտոր» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Արարատ՝ նախկինում «Ֆիշարտ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք։
Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպքով հաշվարկվել է 4.908 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 17 դեպքով նշանակվել է 950.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (ընդհանուր՝ 450.000 ՀՀ դրամ չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.968.100 ՀՀ դրամ: