ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղջիկները երիտասարդից 1 մլն դրամ են շորթել
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին հերթական անգամ երիտասարդից գումար վերցնելուց հետո 26-ամյա աղջիկը բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շորթման առարկա 50․000 դրամը։ Նույն օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց նաև մյուս աղջիկը, որը 21 տարեկան է։ Նրանք ձերբակալվեցին։ Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում շորթման հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային քննչական բաժին։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 415 վարորդ արդեն կորցրել են բալերը, 4-ը` ավտոմեքենա վարելու իրավունքը
Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանությունը հատուկ տարածք է տեղափոխել 454 ավտոմեքենա, որից 183-ը` Երևանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
Այսօր «BMW»-ի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում փորձել է փախչել Ճանապարհային ոստիկանությունից. Armlink
Այսօր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել կանոնները խախտած «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...