Հասարակություն

Սոլեյմանիի սպանության համար Իրանը պատրաստվում է դատի տալ Թրամփին

Սոլեյմանիի սպանության համար Իրանը պատրաստվում է դատի տալ Թրամփին
Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝  իրանցի գեներալ, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի…

Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝  իրանցի գեներալ, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Վերջինս նշել է, որ ԱՄՆ նախագահը պետք է ներկայացվի որպես հիմնական մեղադրյալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

 

«Օրենքի խախտումը պետք է պատժվի: Մենք պետք է ԱՄՆ նախագահին մեղադրյալի կարգավիճակով դատարանում տեսնենք: Մենք սա այսպես չենք թողնի: Թրամփը պետք է միջազգային դատարանում պատասխանատվության ենթարկվի»,- Գերագույն դատարանի նախագահի խոսքերը մեջբերում է գործակալությունը: 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250