Դանակահարություն Երևանի կենտրոնում. տուժածները հորեղբոր տղաներ են
Այսօր՝ հունվարի 12-ն, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանոմ: Ժամը 02։00-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանութան կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ 33-ամյա Դավիթ Գրիգորյանն ու 24-ամյա Վահագն Գրիգորյանը։
Ոստիկանները պարզել են նաև, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հորեղբոր տղաներ են։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...