Արագածոտնի մարզում 51-ամյա որդին տանը ծեծի է ենթարկել իր տարեց ծնողներին
Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 01։00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծոծրակային շրջանի պատռված վերք և ձախից կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափովածներն են Բյուրական գյուղի բնակիչներ՝ 72-ամյա Ռիմա Շ․-ն և 79-ամյա Վազգեն Շ․-ն։ Վերջիններս հիվանդանոց ժամանած ոստիկաններին հայտնել են, որ իրենք վնասվածքները ստացել են տանը վայր ընկնելու հետևանքով։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորները ամուսիններ են, և նրանց ասածը իրականությանը չի համապատասխանում։
Ոստիկանները պարզել են նաև, որ նրանք վնասվածքները ստացել են հունվարի 8-ին իրենց տանը սեփական որդու՝ 51-ամյա Արշակ Շ․-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Արշակ Շ․-ն ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...