Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կանգառի բետոնե հենասյանը և տեղում մահացել. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 09:40-ի սահմաններում Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 35-ամյա Արամ Միքայելյանը իր վարած Mercedes C180 36 OV 581 համարանիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառի բետոնե հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...