«Ժողովուրդ». Կարապետյանը Մոսկվայում որոշ գործարարներից աշխատանք է խնդրել՝ հայտարարելով, թե հոգնել է Փաշինյանի հետ աշխատելուց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառները: Հավանաբար նկատած կլինեք, որ ամանորյա ուղերձը սուֆլյորից կարդալիս վարչապետը մի պահ չի կարողանում շարունակել տեքստի ընթերցումը, դադար է տալիս: Պատճառը տեքստում մեկ նախադասության կրկնությունն է եղել, այսինքն՝ տեքստը փնթի է խմբագրված եղել: Դրանից հետո Ն. Փաշինյանը նախատել է Վլադիմիր Կարապետյանին, SMS-ով հորդորել պաշտոնից ազատման դիմում գրել:

 

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում որոշ գործարարներից աշխատանք է խնդրել՝ հայտարարելով, թե հոգնել է Փաշինյանի հետ աշխատելուց: Բայց իրականում Նիկոլ Փաշինյանն է դժգոհ եղել Կարապետյանից նաեւ այն բանի համար, որ հեղափոխությունից հետո իր կատարած ահռելի աշխատանքը չի կարողանում այնպես մատուցել հանրությանը, որ այդ տարբերությունը նկատեն: Ավելին՝ Փաշինյանն իր շրջապատում մի քանի անգամ ասել է, որ ֆեյսբուքյան իր գրառումներով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանն իր ողջ լրատվական ռեսուրսներով: 

 

Բացի այդ, ըստ «օդում կախված լուրերի»՝ Վլադիմիր Կարապետյանը նաեւ «պալատական խարդավանքների» մեծ վարպետ էր եւ կարողանում էր ՀՀ վարչապետի ականջին այնպիսի ինֆորմացիաներ հասցնել, որոնք իրականում գոյություն չունեն: Իսկ ում հետ հակադրվել կամ չի ընդունել, անմիջապես պիտակավորել է որպես «քոչարյանական»՝ նրա նկատմամբ թշնամանք քարոզելով»:

 

Չնայած, այն հանգամանքին, որ Վ. Կարապետյանն իր «հեռանալը» ներկայացրել է այնպես կարծես, թե ամեն ինչ շատ նորմալ է, բայց պարզվում է կառավարությունում շատ լուրջ խմորումներ են ու կարելի է ասել Կարապետյանի «թեթեւ ձեռքով» գործադիր մարմնում իսկական խառնաշփոթ է:

 

Առաջին հայացքից թվացող գործադիր մարմնի ղեկավարի եւ իր նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փոխհարաբերությունների հարթ լինելը, այնքան էլ իրական չեն, քանի որ պարզվում է ներկուլիսային լուրջ խնդիրներ են եղել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ