Զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջելու դեպքով քրգործ է հարուցվել
Զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Երեւանի «Մարիոթ» հյուրանոց հասցնելու համար 34 հազար դրամ պահանջելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը): Գործն ուղարկվել է նախաքննական մարմնին:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն էլ մեր զրույցում ասաց, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, մեղադրյալ կամ կասկածյալ չկա:
Հիշեցնենք, որ դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը: Զբոսաշրջիկն այս մասին պատմել էր Մանուկյանի ընկերոջը: Գրառմանը կից Մանուկյանը հրապարակել էր նաեւ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ի տաքսի ծառայության կտրոնը՝ 34 հազար դրամ գումարային նշումով: Նա նաեւ տեղեկացրել էր, որ տաքսին ինչ-որ պատահական մեքենա չի եղել, այլ՝ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: «Զվարթնոց» օդանավակայանը՝ հերքել էր «Աէրոպորտ Սերվիս» տաքսի սերվիսի հետ իր առնչությունը:
Չնայած, որ զբոսաշրջիկն արդեն մեկնել էր երկրից եւ բողոք չկար, ոստիկանությունն ուսումնասիրել էր Մանուկյանի հրապարակումը: Տաքսու վարորդի ինքնությունը պարզվել էր. նրան լսել էին ոստիկանության «Զվարթնոց»-ի բաժնում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...