«The New York Times»-ի շաբաթվա առաջարկների մեջ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքն է
Հեղինակավոր «The New York Times» պարբերականն այս շաբաթվա համար առաջարկվող 11 գրքերի ցանկում ներառել է նաև Քրիս ՄըքՔորմիկի «THE GIMMICKS» (թարգմանաբար նշանակում է հնարքներ) գիրքը, որում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում, գրքում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պարբերականը գրքի անոտացիայում նշում է՝ ՄըքՔորմիկի նովելն սկսվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից մոտ 60 տարի անց՝ վաղ 1970-ականներին Կիրովականում տեղի ունեցած դեպքերի նկարագրությամբ: Պատմվում է Խորհրդային Հայաստանում երկու զարմիկների մասին. նրանք միմյանց սիրում էին հարազատ եղբայրների պես:
Նրանցից մեկը Ռուբեն Պետրոսյանը, որը խոստումնալից նարդի խաղացող էր, հետաքրքրված էր քաղաքականությամբ, իսկ Ավո Գրեգորյանը՝ գրավիչ մի երիտասարդ, աստիճանաբար դառնում է պրոֆեսիոնալ ըմբիշ Միացյալ Նահանգներում:
Քրիս ՄըքՔորմիկը ծնունդով Կալիֆոռնիայից է, սակայն նրա մայրն ԱՄՆ-ում հաստատվել է Հայաստանից: Քրիսն այժմ Մինեսոտա նահանգի համալսարանի դոցենտ է:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...