ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը` Գյումրիում չորս երիտասարդների դանակահարության դեպքի մասին
Հունվարի 4-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել գյումրեցի երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները պարզեցին, որ Գյումրիի Լիսինյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նույն փողոցի 45-ամյա մի բնակիչ:
Հունվարի 5-ին՝ ժամը 1-ի սահմաններում, կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին և խոստովանեց կատարածը: Ըստ նրա` հիվանդանոց տեղափոխված եղբայրներից ավագն իր որդիներին էր դանակահարել, ինքն էլ վրեժխնդիր էր եղել:
Ավելի ուշ նույն հասցեից ոստիկանները կտրած-ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխեցին նաև բերման ենթարկված տղամարդու որդիներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 415 վարորդ արդեն կորցրել են բալերը, 4-ը` ավտոմեքենա վարելու իրավունքը
Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանությունը հատուկ տարածք է տեղափոխել 454 ավտոմեքենա, որից 183-ը` Երևանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
Այսօր «BMW»-ի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում փորձել է փախչել Ճանապարհային ոստիկանությունից. Armlink
Այսօր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել կանոնները խախտած «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...