ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Իրանի կողմից ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի ենթադրյալ խոցման պահը
Իրանցի ակտիվիստ Նարիման Ղալիբը Թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ երկնքում ուժեղ լույս է վառվում, իր բնորոշմամբ, նման հրթիռի:
Ինչպես նշել է ակտիվիստը, տեսանյութն իրեն փոխանցել է աղբյուրը, ով կարողացել է նկարել Իրանի կողմից ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի ենթադրյալ խոցման պահը: Նա գրել է, որ այս պահին չի կարող հստակ ասել տեսանյութի հավաստության մասին, բայց խնդրել է պարզել տարածքի կորդինատները: Ինչպես գրում է The New York Times թերթը, տեսանյութը կարող էր նկարահանված լինել Թեհրանի մերձակայքում գտնվող Պարանդ գյուղից: Այդ կետի կորդինատները հետևյալն են. 35.489414, 50.906917: Այդ տարածքով թռիչք կատարելու ընթացքում ուկրաինացի օդաչուները կորցրել են կապը և ռադարներից դուրս են եկել:
Նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել են անկախ փորձագետներ Bellingcat и Conflict Intelligence Team ընկերություններից:
Հիշեցնենք, որ Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 176 մարդ:
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից խախտումներ կատարող վարորդներն ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհ...