Օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում: Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, Դուք կարող եք վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք՝
10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:
2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները.
Խնդրվում է նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս գները մնում են նույնը:
Վճարային տերմինալ.
– առաջին 10 րոպեն անվճար է,
– ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 500 ՀՀ դրամ,
– ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2.000 ՀՀ դրամ,
– ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝10.000 ՀՀ դրամ:
Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.
– ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը 800 ՀՀ դրամ է,
– ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3.000 ՀՀ դրամ,
– ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 15.000 ՀՀ դրամ:
Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարվում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.
– Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը 2.000 ՀՀ դրամ է,
-ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ:
Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...