Կերակրողին կորցրած ուսանողների նպաստը ստանալու ժամկետը կարող է երկարաձգվել
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկել է Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հայկ Կոնջորյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած այս նախագծով առաջարկվում է կերակրողին կորցնելու դեպքում համալսարանում առկա ուսուցմամբ սովորող երեխաներին տրամադրվող աշխատանքային կենսաթոշակ ու նպաստ ստանալը երկարաձգել՝ 23 տարեկանից դարձնելով 26 տարեկան:
Կոնջորյանի համոզմամբ՝ երբ կրթությունը դարձել է տասներկուամյա, փոփոխության արդյունքում եղել են ուսանողներ, որոնք 23 տարին լրանալուց հետո սովորել են, բայց օրենքի բացի պատճառով չեն ստացել նպաստը: Առաջարկվում է, որ այս օրենքում նպաստը տրվի ոչ թե մինչև 23 տարեկանը, այլ՝ մինչև 26:
«Սա հաշվարկված է այնպես, որ բոլոր ԲՈՒՀ-երում 18 տարեկանից սկսած այդ ուսանողները, նաև նրանք, ովքեր անցնելու են պարտադիր զինվորական ծառայության, իրացնեն իրենց իրավունքը»,-ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ այս օրենքը գործում է միայն այն դեպքում, երբ քաղաքացին դեռ ուսանող է:
Նախագիծը միաձայն ընդունվեց հանձնաժողովի անդամների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...