ՀՐԱՏԱՊ. Եղվարդ քաղաքում թալանել են Արդշինբանկին պատկանող տերմինալը
Auroranews-ը քիչ առաջ ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող Արդշինբանկի մասնաճյուղը թալանել են: Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ Ոստիկանության լրատվության ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը Auroranews-ի հետ զրույցում
հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` հունվարի 10-ին, գիշերը ժամը 4:45-ին:
«Ոստիկանության ծառայողները ք. Եղվարդի Երևանյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ թիվ 5 հասցեում գտնվող Արդշինբանկին պատկանող տերմինալը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացված է: Ընդունվել է հաղորդում, հանգամանքները պարզվում են»-, մեզ հետ զրույցում հայտնեց Գարբիելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...