«Բիլայնը» դիմել է ՀԾԿՀ իր բաժնետոմսերը «Յուքոմին» վաճառելու թույլտվություն ստանալու համար
«Բիլայնը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը վաճառելու վերաբերյալ թույլտվություն ստանալու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:
Նրա խոսքով՝ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի համաձայն՝ կարգավորող մարմինը պետք է համաձայնություն տա վերը նշված գործարքին: Առանց կարգավորողի համաձայնության, գործարքը տեղի չի ունենում:
««Բիլայն» ընկերությունը դիմել է մեզ, որ մտադիր է վաճառել իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը: Հարցը հիմա քննարկման փուլում է, որոշման հստակ ժամկետներ չկան»,- ասել է Լիանա Ազիզյանը:
ՀԾԿՀ մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ «Բիլայն» ընկերության դիմումի վերաբերյալ պետք է կարծիքներ հայտնեն նաև նախարարություններ, այլ գերատեսչություններ:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...