«Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է փաստաբանների գրասենյակներ և ստուգումներ է անցկացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Թերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ եւ ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտպանել եւ այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել:
Օօրաթերթը փորձեց Փաստաբանների պալատի Նախագահ Արա Զոհրաբյանից մանրամասներ պարզել՝ այս տեղեկության հետ կապված:
«Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձեւավորվում են հարկեր, որոնք պետք է հաշվարկվեն եւ վճարվեն պետությանը: Եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկային ընդհանուր վերահսկողական գործընթաց է իրականացնում, դա նորմալ է: Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ՝ կապված նրանց մասնագիտական գործունեության հետ»:
Նրա խոսքով՝ եթե փաստաբանը գումար է ստանում եւ հարկ չի վճարում, բնականաբար, հարկային մարմինը չի կարող անտեսել այդ փաստը: «Մենք 2018-2019 թվականների համար որեւէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ ստուգում անցկացնելու մասին ՊԵԿ-ից գրություն չենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...