Վանաձորում անհատ ձեռներեցի բնակարանն են թալանել. խոշոր չափի գումար են տարել
Երեկ՝ հունվարի 8-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձոր քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ՝ 51-ամյա Նունե Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ց մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք 3-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբի դուռը արտաքին միջամտությամբ բացելու միջոցով ներս են մտել տուն և ննջասենյակից հափշտակել չհրկիզվող պահարանում պահվող մոտ 2 մլն 500 հազար դրամ, 3300 ԱՄՆ դոլար, 2200 եվրո և տարբեր տեսակի ոսկյա զարդեր։
Այնուհետև գողը կամ գողերը հյուրասենյակի պահարանից հափշտակել են այնտեղ եղած 200 հազար դրամ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը և Լոռու մարզային քննչական վարչության խումբն ու ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Սարգսյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց և մթերային խանութի տնօրեն է։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...