Ուլնեցու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տեղում են փրկարարները
Հունվարի 9-ին, ժամը 16:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող կաթսայատնից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարապետ Ուլնեցու փողոցի տներից մեկի կաթսայատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 17:14-ին:
Տան կաթսայատանը (20 քմ) այրվել է էլեկտրական վահանակ (5 քմ), ջերմահարվել են կաթսայատան պատերը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...