Նախքան պատժամիջոցների վերացումը Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունն անհնար է համարում
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին ասել է, որ Թեհրանը չի ընդունի Վաշինգտոնի համագործակցության առաջարկը, քանի դեռ Միացյալ Նահանգները հակաիրանական պատժամիջոցներ է իրականացնում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ էր հանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում ասվում էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել Իրանի հետ տարածաշրջանի դեէսկալացիայի նպատակով:
Իրանի մշտական ներկայացուցիչը ԱՄՆ-ի առաջարկն անվանել է «անհավանական»՝ նշելով, որ բանակցություններն իմաստ չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները տարածաշրջանում գործում է թշնամաբար:
Ըստ Ռավանչիի՝ Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթի՝ ի նշան բալային համակարգի դեմ բողոքի
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել:Մեր տեղեկո...
Ռուսական Nordwind ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ռուսական Nordwind Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում:Մոսկվայից ուղևորվող A321-200 ինքնաթ...
Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat
Նոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետ...
Վրաստանում ավտոմեքենաների ղեկի տեղափոխման արգելք կմտցվի
Վրաստանում 2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և ղեկային համակարգը փոխած մեքենաների տեխզննման փոփոխություններ կմտցվեն, հայ...