Բողոք-ահազանգ․ քաղաքացիներին աշխատավայր հասցնող միակ երթուղայինը փոխել է երթուղին
Քիչ առաջ Auroranews-ը բողոք-ահազանգ ստացավ Երևանի Արին Բերդի փողոցում գործող գործարանների աշխատակիցներից։ Վերջիններս նշեցին, որ տոներից հետո փաստի առաջ են կանգնել, քանի որ աշխատավայր հասցնող միակ՝ 38 համարի միկրոավտոբուսը փոխել է երթուղին։ «Տարածքում մեծ թվով գործարաններ կան, խոշոր առևտրի կենտրոն, պատկերացնո՞ւմ եք, թե քանի մարդ է օգտվում այդ երթուղայինից։ Այս պահին ստիպված երթևեկում ենք տաքսինեով, բայց, բոլորիս էլ հասկանալի է, թե դա ինչ մեծ ծախս է ենթադրում»,- նշեցին քաղաքացիները՝ հավելելով, որ խնդրով զանգահարել են քաղաքապետարան, հայտնել իրենց մտահոգության մասին։
«Քաղաքապետարանից ասացին, որ այլընտրանք են փնտրում, կփորձեն լուծել խնդիրը, սակայն որևէ ժամկետ չնշեցին»,- ասացին քաղաքացիները։ Auroranews-ն իր հերթին կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ ընթացք է տրվելու հարցին։ Խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար, պարոն Կարապետյանը խնդրեց իրենց դիմել գրավոր տարբերակով։
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...