Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ։
«Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկախության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերականգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը ՀՀ ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը և բարձրարժեք աշխատությունները»,- ուղերձում նշել է Արմեն Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...