Արգելվել է թռչնամսի ներմուծումը Հայաստան՝ Լեհաստանի երկու մարզերից
Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան:
Սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահը հայտարարել է աշխարհում տեղի ունեցող «կարևոր փոփոխությունների» մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ տարածաշրջանում և աշխարհում կարևորագույն փոփոխություններ են տեղի ունեցել գեն...
«Ժամանակ». Ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթի՝ ի նշան բալային համակարգի դեմ բողոքի
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել:Մեր տեղեկո...
Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat
Նոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետ...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ...