Իրանի նախագահը հայտարարել է աշխարհում տեղի ունեցող «կարևոր փոփոխությունների» մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ տարածաշրջանում և աշխարհում կարևորագույն փոփոխություններ են տեղի ունեցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին:
«Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սկսած անցյալ շաբաթվանից` Իրանում, տարածաշրջանում և աշխարհում կարևորագույն փոփոխություններ են նկատվում»,-ասված է Իրանի նախագահի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:
Հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը հրդեհվել է օդում. Իրանի քաղավիացիան մանրամասնում է
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը հրդեհվել է օդում՝ ցամաքի հետ բախվելուց առաջ: Այս մասին ասված է Իրանի քաղաք...
Իրանում ավտոբուս է վթարվել. կա 20 զոհ
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, ևս 24-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է РИА Новости-ին:...
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 13:25-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարա...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում՝Հունվարի 8-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճ...