Ժամը 21:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

 

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելիեն բեռնատարների համար:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։