Վթարի հետևանքով վիրավորված զինծառայողի վիճակը դեռ գնահատվում է ծանր
Հունվարի 5-ին Արցախում վթարի հետևանքով վիրավորված ժամկետային զինծառայող Փայլակ Ասատրյանի մոտ դեռ դրական դինամիկա չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նրա հայրը՝ Սիսակ Ասատրյանը:
«Մինչև երեկ դրական դինամիկա չկար, էսօր չգիտեմ, գնում եմ հիվանդանոց: Արհեստական շնչառության ապարատ է միացված, սիստեմաներ»,-նշել է նա:
Սիսակ Ասատրյանի խոսքով՝ որդու ոտքն է կոտրվել, թոքն ու լյարդն է վնասված:
«Ամբողջ մարմնին սալջարդեր կան: Անընդհատ ցավազրկում են, քնեցնում»,-նշել է նա:
Զինվորի հայրը պատմել է, որ որդին 1,5 տարի առաջ է զորակոչվել բանակ:
Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 5-ին տեղի ունեցած վթարից տուժել է երկու զինծառայող: Տուժածներին տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև Փայլակ Ասատրյանը ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Փայլակ Ասատրյանի վիճակը գնահատվել էր ծանր:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...