Ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռի կործանումը կհետաքննի Իրանը
Իրանը կանցկացնի Իրանի տարածքում տեղի ունեցած Beoing 737 ինքնաթիռի կործանման հետաքննությունը, քանի որ ավիաաղետը տեղի է ունեցել իր տարածքում, հայտնում է Arabian Business-ը:
Իրանը հետաքննություն կանցկացնի ինչպես պահանջվում է միջազգային օրենսդրությամբ, քանի որ իր տարածքում է ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել: Այնուամենայնիվ, միայն մի քանի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, ունեն տեխնիկական հնարավորություններ` դեպքը լիարժեք ուսումնասիրելու համար:
Մասնավորապես, ինքնաթիռի «սև արկղերը» պետք է անալիզի ենթարկվեն մասնագիտացված լաբորատորիայում:
Միջազգային կանոնները հետաքննությանը մասնակցելու թույլտվություն նաև օդանավի արտադրության երկրին է ընձեռում` իր տեխնիկական գիտելիքները ներկայացնելու համար, սակայն Իրանի և Միացյալ Նահանգների միջև առկա քաղաքական լարված իրավիճակի պատճառով, դա կարող է անհնար լինել:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահը հայտարարել է աշխարհում տեղի ունեցող «կարևոր փոփոխությունների» մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ տարածաշրջանում և աշխարհում կարևորագույն փոփոխություններ են տեղի ունեցել գեն...
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը հրդեհվել է օդում. Իրանի քաղավիացիան մանրամասնում է
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը հրդեհվել է օդում՝ ցամաքի հետ բախվելուց առաջ: Այս մասին ասված է Իրանի քաղաք...
Իրանում ավտոբուս է վթարվել. կա 20 զոհ
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, ևս 24-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է РИА Новости-ին:...
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 13:25-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարա...