Թրամփի կոշտ հայտարարությունը. ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցներ կսահմանի
«Քանի դեռ ես ԱՄՆ նախագահ եմ, Իրանին երբեք չի թույլատրվի ունենալ միջուկային զենք»,- հենց այս խոսքերով Թրամփը սկսեց իր ուղերձը։ ԱՄՆ նախագահը կոչ արեց դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։
Թրամփը նաև հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է տնտեսական նոր կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:
«Քանի դեռ մենք որոշում ենք Իրանին համարժեք պատասխան տալ, Նահանգները նոր տնտեսական խիստ պատժամիջոցներ կսահմանի Իրանի վարչակարգի նկատմամբ: Պատժամիջոցները կմնանա ուժի մեջ այնքան, քանի դեռ Իրանը չի փոխել իր պահվածքը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:
Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...