Տոնական օրերին սահմանային իրավիճակը հանգիստ է եղել. ՊՆ խոսնակ
Տոնական օրերին սահմանային վիճակը հանգիստ է եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն օրերի համեմատ բավականին նորմալ վիճակ էր:
Նա նշել է, որ միայն երեկ է միջադեպ եղել Տավուշի հատվածում. ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում, ինչին ի պատասխան՝ հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել։
«Այլ միջադեպեր չեն եղել»,- ասել է ՊՆ խոսնակը: Հարցին՝ Տավուշում հակառակորդը առաջխաղացման փո՞րձ է ցանկացել իրականացնել, Հովհաննիսյանը պատասխանել է. «Ցանկացած դիրքային բարելավում ինչ-որ առումով առաջխաղացում է»:
Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երեկ հայտնել էր, որ Տավուշի մարզի Ղազախի շրջանի ուղղությամբ հայկական կողմի դիպուկահարի կրակոցից սպանվել է սահմանապահ զինծառայող Ֆարզալի Ֆարզալիեւը:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...