ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավստրալիայում հրդեհի հետևանքով սատկել է մոտ մեկ միլիարդ կենդանի
Վերջին տվյալների համաձայն՝ Ավստրալիայում հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան մեկ միլիարդ կենդանի՝ կոալաներ, կենգուրուներ և այլ կենդանատեսակներ:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ավստրալիայում մոտ հինգ միլիոն հեկտար անտառ է վառվել, զոհվել է առնվազն 23 մարդ և հազարավոր կենդանիներ, ավերվել է ավելի քան հազար տուն, որոշ շրջաններում ծխի պատճառով հնարավոր չի եղել անգամ օդից մարել կրակը: Իշխանությունները գործի են դրել ռազմանավեր ափամերձ շրջանների բնակիչներին տարհանելու նպատակով:
Անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայի շրջաններում և մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 26 անգամ գերազանցել է «կյանքի համար վտանգավոր» սահմանը:
Ըստ տեղի իշխանությունների, կրակը արագ տարածվում է ուժեղ քամու և ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 415 վարորդ արդեն կորցրել են բալերը, 4-ը` ավտոմեքենա վարելու իրավունքը
Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանությունը հատուկ տարածք է տեղափոխել 454 ավտոմեքենա, որից 183-ը` Երևանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
Այսօր «BMW»-ի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում փորձել է փախչել Ճանապարհային ոստիկանությունից. Armlink
Այսօր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել կանոնները խախտած «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...