Թեհրանում կործանված ինքնաթիռը նախօրեին իրականացրել էր Երևան-Կիև չվերթը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում վթարի ենթարկված ուկրաինական «Բոինգ 737» ինքնաթիռը երեկ՝ հունվարի 7-ին, իրականացրել էր Երևանի-Կիև չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24 կայքից։
Ըստ կայքի տվյալների՝ Թեհրանում կործանված Boeing 737 ինքնաթիռը հունվարի 6-ին Կիևից մեկնել է Լոնդոն, Լոնդոնից՝ Կիև, ապա նույն օրը Կիևից ժամանել է Երևան և հունվարի 7-ին Երևանից մեկնել Կիև։ Նույն օդանավը հունվարի 7-ին Կիևից մեկնել է Միլան, Միլանից վերադարձել Կիև, ապա մեկնել է Թեհրան։ Թեհրան է ժամանել տեղի ժամանակով 00:57-ին: Թեհրանից ինքնաթիռը օդ է բարձրացել առավոտյան 6։12-ին և շատ չանցած՝ կործանվել։
Պաշտոնական տվյալով՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով իրանական «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց շատ չանցած։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։ Ինքնաթիռում 167 ուղևոր է եղել և ինքնաթիռի անձնակազմը։ Բոլորը զոհվել են։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...