Կյանքից հեռացել է անվանի երաժշտագետ Ռուբեն Ավետի Տերտերյանը
Կյանքից հեռացել է անվանի երաժշտագետ Ռուբեն Ավետի Տերտերյանը։
Ռուբեն Տերտերյանը հեղինակ է մենագրությունների, 150-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում՝ Երևանում, Մոսկվայում, Բունեոս-Այրեսում, Կուենկայում, Կիտոյում (հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով): Հեղինակ է նաև 30-ից ավելի ռադիո և հեռուստահաղորդումների:
1982-1994 և 2011-2014 թթ. Ռուբեն Տերտերյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 2011-2014 թթ. եղել է ԵՊԿ պրոռեկտոր:
1983-1985 թթ. Ռուբեն Տերտերյանը եղել է ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության ավագ խորհրդատու, 1985-1988 թթ. վարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենի պաշտոնը, 1989-1993 թթ.՝ Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոոպերատիվի տնօրենի պաշտոնը: 1995-2000 թթ. Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայ կենտրոնի թատերախմբում աշխատել է որպես երաժշտական ձևավորող, 2003-2010 թթ. դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի Արվեստի ֆակուլտետում։ 2004-2008 թթ. եղել է Կուենկայի համալսարանի Երաժշտական բաժնի տնօրենը, 2008-2010 թթ.՝ Կուենկայի համալսարանի Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն, 2009-2010 թթ.՝ Էկվադորի կաթոլիկ համալսարանի Կիտո քաղաքի (Էկվադոր) Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն։
Ռուբեն Տերտերյանը անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին էր։
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...