Երևանի պլանետարիումի բացումը տեղի կունենա փետրվարին
Երեւանի Անգլիական այգում պլանետարիումի հետաձգված բացումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 21-ին: Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում նշել է պլանետարիումի տնօրեն Գրիգոր Մաշուրյանը: Կենտրոնի բացումը նախատեսված էր դեկտեմբերի 31-ին, սակայն, նրա խոսքով, հետաձգվել էր տեխնիկական պատճառներով:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երեւանում կբացվի առաջին պլանետարիումը, որի վճարը թանկ չի լինի, մոտավորապես կինոթատրոնների տոմսերի գնի:
Պլանետարիումը գմբեթաձեւ կառույց է, որի ներսում ցուցադրվելու են 360° ֆիլմեր տիեզերքի մասին: Ֆիլմերը կլինեն տիեզերքի ծագման, աստղերի, մոլորակների ձեւավորման, տիեզերագնացության եւ տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:
Այդտեղ հնարավոր է տեղավորել մինչեւ 50 մարդ, որոնք կկարողանան պառկել պարկերի վրա եւ նայել աստղային երկնքին, իսկ էկրանը կունենա 14 մ տրամագիծ:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...