Էրդողանը` տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողության ժամանակ անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Նա նշեց՝ տարածաշրջանում շարունակվում է լարվածությունը, և այն հասել է մի կետի, որ չէին ցանկանա՝ դրան հասներ:
«Հակառակը՝ մեր հարևան Իրաքը այժմ կայունությունը կորցնելու վտանգի տակ է, իրաքյան թուրքմենների վիճակը մեզ կարևոր է նույնքան, որքան ողջ բնակչության վիճակը: Իրաքի բնակիչները մեր եղբայրներն են, Թուրքիան շատ զգայուն է այս հարցում, մենք այդ մասին ավելի վաղ հայտնել ենք:
Մենք օգնության ձեռք ենք մեկնել Իրաքին, երբ պատերազմի զանգերն էին ղողանջում, մեր նպատակն է սթափ միտքը վերադարձնել մեր տարածաշրջան: Այս տարածարջանը պետք է չդառնա նոր պատերազմի կենտրոն, դրա համար պետք է օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները, որ այն չդառնա արյան ու արցունքի տարածաշրջան: Հուսով ենք՝ կկարողանանք հաղթահարել այս զգայուն, լարված շրջանը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահը հայտարարել է աշխարհում տեղի ունեցող «կարևոր փոփոխությունների» մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ տարածաշրջանում և աշխարհում կարևորագույն փոփոխություններ են տեղի ունեցել գեն...
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը հրդեհվել է օդում. Իրանի քաղավիացիան մանրամասնում է
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը հրդեհվել է օդում՝ ցամաքի հետ բախվելուց առաջ: Այս մասին ասված է Իրանի քաղաք...
Իրանում ավտոբուս է վթարվել. կա 20 զոհ
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, ևս 24-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է РИА Новости-ին:...
Դատապարտյալները դադարեցրել են հացադուլը
«Դատապարտյալների հիվանդանոցում» բոլոր 6 անձինք դադարեցրել են հացադուլը: Այս առնչությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությա...