Անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեջ կասկածվող տղամարդուն մահացած են հայտնաբերել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 6-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը 60-ամյա Սաղաթել Սաղաթելյանն էր, ով հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Դատաբժշկի նախնական՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Սաղաթելյանին մահացած հայտնաբերել է նրա 36-ամյա որդին՝ Տիգրան Սաղաթելյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի ջրային կառույցների փոխտնօրեն, իսկ մահացած Ս. Սաղաթելյանը 2008 թվականից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր-օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 272 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմամբ հակելը, կամ ներգրավելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, և խաբեությամբ) մեղադրանքներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված քրեական գործը հարուցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...