16-ամյա աղջկան շահադիտական դրդումներով սպանելու համար ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել
16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք, որ 16-ամյա աղջիկը սպանվելէ հունվարի 5-ին, ժամը 23։00-ի սահմաններում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ աղջիկը մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։
Ըստ ոստիկանության, Սուքիասյանը ձերբակալվել է սպանության հաջորդ օրը քաղաքի կենտրոնից՝ Աբովյան փողոցից, խուզարկության ժամանակ էլ նրա մոտ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Ռաֆայել Սուքիասյանը պայմանագրային հիմքունքներով ծառայում էր ՊՆ-ում:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 16-ամյա աղջիկը վարձով էր ապրում, այն բնակարանում որտեղ սպանվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...